Ծայրաստիճան են
”Մեզ մոտ ընդդիմությունը ծայրաստիճան յուրաքանչյուր պրոցես փորձում է վերագրել իր առավելություններին կամ ոչ առավելություններին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` արձագանքելով ընդդիմադիրների հայտարարություններին, թե սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն իրենց պառակտելու համար է հիմա ներդրվում:
Սահակյանը շեշտեց, որ ռաջին անգամ Սահմանադրության տեքստը կազմվում է բոլորի հետ միասին: ”Այնպես որ փոխանակ փորձեն նեղ կուսակցական շահերով մտածել, թող ակտիվ մասնակցեն սահմանադրական փոփոխություններին: Մենք մեր տեսակետն ասել ենք, մնում է քննարկեն մյուսները”:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավելեց, որ այդ քննարկումներին առաջարկում են մասնակցել ոչ միայն քաղաքական ուժերին, այլև հասարակությունը ներկայացնող ամբողջական ուժերին:
Հիշեցնենք, որ պաշտոնապես հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին: Ըստ նախագծի` երկրի ղեկավարը ընտրվում է Ազգային ժողովի կողմից 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, ոչ կուսակցական թեկնածուներից։ Վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովին: