03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրվել եմ միաձայն. Արսեն Ջուլֆալակյանը հայտարարություն է տարածել

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ ընտրվել եմ Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտի Հոգաբարձուների Խորհուրդի Նախագահ։ Ընտրվել եմ միաձայն, ինչն, իհարկե, անչափ հաճելի է, բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։

Աշխատանքի ընթացքում պատրաստ եմ համագործակցության ադեկվատ, շահագրգիռ, բնագավառի հանդեպ սրտացավ բոլոր կողմերի հետ։ Գլխավոր նպատակն է՝ ԲՈՒՀ-ի ունեցած խնդիրների որակյալ և համակարգային լուծումը, ինչպես նաև զարգացման շարունակական ընթացքի ապահովումը։

Եվ մի կարևոր հայտարարություն էլ պատգամավորական գործունեությանս հետ կապված։
Ներգրավված եմ «Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության» հարցերի մշտական հանձնաժողովում։

Չսահմանափակելով պատգամավորի գործունեության շրջանակները՝ այնուամենայնիվ դա իրենից ենթադրում է հատկապես վերոնշյալ բնագավառների հանդեպ առավել հատուկ ուշադրություն։ Ուստի, հետաքրքիր առաջարկներով և հարցերով կարող եք անկաշկանդ դիմել»։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ