Ով կվերցնի Հովիկ Աբրահամյանի մանդատը
ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանի մանդատը, ըստ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի, պետք է վերցնի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքնաբացարկ չի հայտնելու և պատրաստվում է վերցնել մանդատը:
”Դիմում չեմ գրելու, դառնալու եմ պատգամավոր”,-ասաց նա: Ալեքսանյանը տեղեկացրեց, որ կուսակցության հետ այս հարցը չի քննարկվել, և իր կարծիքով` քննարկելու կարիք չկա: ”Եթե անհրաժեշտություն լինի կքննարկենք, բայց քննարկման խնդիր չկա, կարծում եմ, ժամանակին քննարկվել է”:
Ալեքսանյանը նախկինում եղել է պետաիրավական ու ֆինանսաբյուջետային հանձնաժողովներում, և նշեց, որ եթե հարմար լինի, հավանաբար այդ 2 հանձնաժողովներից մեկում կաշխատի:
Հիշեցնենք, որ երեկ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: