ԿԳ նախարարությունը գումար է վերադարձնելու բյուջե. ՎՊ-ի` անդրադարձը
Հաշվետու տարում Վերահսկիչ պալատի վերահսկողությունն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծառայությունների և ապրանքների գնումների նկատմամբ:
Ծրագրերի ֆինանսավորման հետ կապված ընդհանուր խնդիրներ
ՙՀատուկ կրթություն՚ ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսավորումը կազմել է 1,433,849.1 հազ. դրամ: Միջոցները հատկացվել են թվով 12 ՊՈԱԿ-ի: Արձանագրվել է, որ նախարարության թվով 4 պետական ոչ առևտրային կազ-մակերպությունում ՙսան/օրերը՚ սահմանվածից ավելի հաշվարկելու հետևանքով սննդի ձեռք բերման նպատակով նախատեսվել է 23,015.0 հազ. դրամ ավելի գումար, որը վերահսկողության ընթացքում ֆինանսավորումից պակասեցվել է: Արձանագրված 23,015.0 հազ. դրամը ենթակա է վերադարձման պետական բյուջե:
ՙՄասնագիտացված հանրակրթական ուսուցում՚ ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսավորումը կազմել է 1,572,248.1 հազ.դրամ: Միջոցները հատկացվել են թվով 5 ՊՈԱԿ-ի և մեկ պետական մասնակցությամբ ՓԲԸ-ի:
Արձանագրվել է, որ ծրագրով նախատեսված միջոցներից 194,921.9 հազ. դրամը վերահսկողության ընթացքում ֆինանսավորումից պակասեցվել է:
-ՙԱպարանի ռազմամարզական վարժարան՚ ՊՈԱԿ-ի սովորողների համակազմ չունենալու հետևանքով նախահաշվից պակասեցված 144,612.4 հազ. դրամը:
-ՙՏիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարան՚ ՊՈԱԿ-ին սննդամթերքի ձեռք բերման սահմանվածից ավելի հաշվարկված5,429.2 հազ.դրամը:
-Ծրագրի գծով առաջացած 44,880.3 հազ. դրամ ազատ մնացորդ /նախատեսվածի և կնքված պայմանագրերի տարբերություն/:
Արձանագրված և ֆինանսավորումից պակասեցված 194,921.9 հազ. դրամը ենթակա է վերադարձման պետական բյուջե:
գԿատարված հաշվարկների արդյունքների և կնքված պայմանագրերի համադրմամբ արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ներին և ՓԲԸ-ին հիմնականում դաստիարակների, ուսումնաօժանդակ անձնակազմի հաստիքային միավորների սահմանվածից ավելի նախատեսման հետևանքով հատկացվել է 355,612.8 հազ.դրամ ավելի գումար, այդ թվում՝
-ՙԵրևանի Անանիա Շիրակացու անվան կրթահամալիր՚ ՓԲԸ-ին` 147,041.9 հազ.դրամ,
-ՙՓոքր Մհեր կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ին` 81,674.3 հազ.դրամ,
-ՙԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՚ ՊՈԱԿ-ին` 14,146.9 հազ.դրամ,
-ՙԱրմավիրի Տ.Մեծի անվան ռազմամարզական վարժարան՚ ՊՈԱԿ-ին` 35,352.9 հազ.դրամ,
-ՙԱպարանի ռազմամարզական վարժարան՚ ՊՈԱԿ-ին` 77,396.8 հազ.դրամ:
ՙՀանրակրթության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանվել է ՙմասնագիտացված հանրակրթական դպրոց՚ հասկացությունը, որը ռազմագիտության, սպորտի, արհեստների, արվեստի կամ գիտության որևէ բնագավառում հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ է:
Սակայն, վերահսկողության ընթացքում արձանագրվել է, որ մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունն ու հանրակրթական մասնագիտացված ծրագրերը մշակված և հաստատված չէին:
Չմատուցված ծառայության դիմաց վճարում
ՙՓոքր Մհեր կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ի և նախարարության միջև կնքվել է 385,825.8 հազ. դրամի պայմանագիր:
Ստուգմամբ պարզվել է.
գնախարարության կողմից բյուջեի հիմքում դրված հաշվարկային ցուցանիշներին համապատասխան, 271 սովորողի համար 365 օրվա հաշվով սննդամթերքի ձեռք բերման համար հաշվարկվել և վճարվել է 145,504.0 հազ. դրամ: Սակայն, ծառայությունը փաստացի մատուցվել է 264 օր:
Չմատուցված ծառայության արժեքը սննդամթերքի մասով կազմում է 40,262.7 հազ. դրամ, որը, համաձայն նախարարության հետ կնքված պայմանագրի 5.8 կետի, ենթակա է վերականգնման պետական բյուջե:
գխախտելով գործող օրենսդրության պահանջներն՝ առանց գնման ընթացակարգերի և պայմանագրերի, կրթահամալիրը նախընտրելի անձանցից ձեռք է բերել 45,608.0 հազ. դրամի սննդամթերք. ի դեպ նույն անձինք կրթահամալիրին սննդամթերք են մատակարարել նաև 2012թ.-ին: Դեռ ավելին, այդ անձանցից մեկին կրթահամալիրը փոխանցել է 1,264.7 հազ. դրամ գումար, որի դիմաց որևէ մատակարարում չի իրականացվել:
Միաժամանակ, պետք է նշել, որ վերահսկողության ընթացքում արձանագրված բոլոր խախտումների և թերությունների վերացման և հետագայում դրանց բացառման նպատակով Կրթության և գիտության նախարարությունը, ի տարբերություն մյուս պետական մարմինների, ցուցաբերել է կառուցողական մոտեցում: Արդյունքում, ՙՎերահսկիչ պալատ և վերահսկվող օբյեկտ՚ համագործակցության շնորհիվ բացահայտված շատ խնդիրներ վերահսկողության ընթացքում ստացել են իրենց լուծումները:
Հաշվետու տարում կրթական ծրագրերի վերահսկողությամբ արձանագրված խախտումներն ու թերությունները մանրամասն ներկայացված են Վերահսկիչ պալատի համապատասխան ընթացիկ հաշվետվություններում: