08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրանի ապտակը չուշացավ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջին:

«Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում է և այսուհետ կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների ուժի կիրառմամբ փոփոխությունը: Թհրանը մշտապես Ադրբեջանի կողքին է այս հարցում»,- հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարը:

Նկատենք, այսօր խորհրդարանի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե Իրանն ավտորիտար երկիր է, ապա շտկել ինքն իրեն, թե վրիպակ էր:

Հավելենք նաեւ, որ փորձագետները նախօրեին կանխատեսել են Իրանի կոշտ արձագանքը Իսրայելի հետ ՀՀ ԱԳՆ մերձեցման փորձերին : 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ