24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տոներից հետո արագ և ճիշտ նիհարելու երեք կանոն

Ամանորյա տոները շատերի համար հանդիսանում են ոչ միայն լավ հանգստի, այլև ավելորդ կիլոգրամներ կուտակելու առիթ։

Այս օրերին ոչ ոք զերծ չի մնում մի քանի կիլոգրամ ավելորդ քաշ հավաքելուց: Համեղ ուտելիքների, բազմազան սեղանների, առատ ըմպելիքների գայթակղությանը դիամալը, պետք է խոստովանենք, այնքան էլ հեշտ չէ, բայց ամեն անգամ տոներից հետո համոզվելով, որ ավելացել ենք մի քանի կիլոգրամով, անկախ մեզանից հայտնվում ենք սթրեսի մեջ: 

Բայց մենք պետք է գիտակցենք, որ եթե մենք տոներին ավլեացել ենք 2-3 կգ-ով, ապա ամենայն հավանականությամբ դա ոչ թե ճարպ է , այլ ավելորդ հեղուկը, որն օրգանիզմում է մնում սննդակարգի խախտման ու աղի ավելցուկի պատճառով։

Henaran.am-ը կօգնի ձեզ վերադառնալ ձեր նախկին քաշին: Ձեզ ենք ներկայացնում տոներից հետո ձեր ցանկալի քաշին վերադառնալու մի քանի խորհուրդ:

  1. Կազմակերպեք բեռնաթափման օր: Բեռնաթափման տեսակը կարող եք ընտրել ըստ ձեր նախապատվության։ Մածուն, խնձոր, կաթնաշոռ, մանդարին, բրինձ կամ հնդկաձավար. ընտրեք  նշված մթերքներից որեւէ մեկը եւ ողջ օրվա ընթացքում կերեք միայն դա։
  2. Կերեք աղցաններ։ Յոթ օր շարունակ կերեք միայն բանջարեղենային աղցաններ։ Դրանց բաղադրության մեջ չպետք է լինի մայոնեզ։ Սննդակարգը կարող է լրացվել անյուղ կաթնաշոռով, կանաչ խնձորով, թուրինջով։
  3.  Կրճատեք ածխաջրերի քանակը: Սննդաբանները խորհուրդ են տալիս մինչև 3 օր շարունակ ուտել հավի միս և օգտագործել ֆերմենտացված կաթնամթերք: Այս դիետային հետևելու համար հարկավոր է օրվա ընթացքում մի քանի անգամ հավի կրծքամիս ուտել, ընդմիջումներին՝ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ և կեֆիր:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ