06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարգապական տույժեր

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում  այսօր կայացել է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար, լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Մհեր Ղազարյանը: Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված են եղել հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում  բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով  լիցենզիաների պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ուսումնասիրությունների  արդյունքներին, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով լիցենզիաների տրամադրման հայտերին:

ԿԳՆ Լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանը ներկայացրել է   ՀՀ 12 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում  կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված եզրակացությունները: Հանձնաժողովը բուհերի ղեկավար ներկայացուցիչների հետ քննարկել է արձանագրված թերացումները: 

Հիմք ընդունելով  արձանագրված խախտումները՝  կրթական ծրագրերի լիցենզավորման հանձնաժողովը որոշել է  ՀՀ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանին առաջարկություն ներկայացնել 11 բարձրագույն ուսումնական հաստատությունների նկատմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների եւ պահանջների խախտման համար կիրառել կարգապահական տույժեր:

  Մասնավորապես դադարեցնել  Լեւոն Օրբելու անվան համալսարանի բարձրագույն կրթական ծրագրի լիցենզիայի գործողությունը, իսկ Երեւանի “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանի, Երեւանի “Գալիք” համալսարանի, Երեւանի գյուղատնտեսական համալսարանի, “Մարտիգ” արտաքին տնտեսական կապերի համալսարանի, Երեւանի “Մեսրոպ Մաշտոցի անվան” համալսարանի, Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Հրազդանի հումանիտար ինստիտուտի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երեւանի մշակույթի համալսարանի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նախազգուշացում: 

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ մի շարք կազմակերպությունների կրթական ծրագրերի լիցենզիաներ տրամադրելու հայտերը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ