08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ը նախագահականում են

Քիչ առաջ նախագահական նստավայր ժամանեցին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը: Նշենք, որ կուսակցություն ներկայացուցիչները նախապես հայտարարել էին, որ այսօր խորհրդակցություն են ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ՀՀ Սահմանադրության համաձայն` նախագահը պետք է քաղաքական խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական ուժերի հետ վարչապետ նշանակելուց առաջ:

ԱԺ ՀԱԿ ու ”Ժառանգություն” խմբակցությունները մերժել են այս հանդիպման առաջարկը:

Նշենք, որ ԲՀԿ-ից առաջ նախագահական ննստավայրում էին ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները, սակայն թե կոնկրետ ովքեր, պարզ չէ, քանի որ լրագրողները պատգամավորներին չեն տեսել նախագահական նստավայր մտնելիս: Սակայն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ ժամը 16-ին հանդիպումը պետք է կայանա:

18:41

Ժամը 18-ին նախագահական նստավայր եկան նաև ՕԵԿ խմբակցության պատգամավորները: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ականները այստեղից հեռացել են ետնամուտքով, և լրագրողների հետ չեն զրուցել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ