Ռուսաստանն ազատվելու է օլիգարխներից
Հայաստանում իշխում է յոթգլխանի դևը, որը հոշոտում է երկիրը: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ ահնդիպմանը հայընեց ”Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա` դևի չորս գլուխներն են նախևառաջ տնտեսականը` օլիգարխիա, օֆշորներ, բանկեր և հանքային համակարգ, որոնք հոշոտում են ամեն ինչ: Հաջորդը քաղաքական համակարգն է, որը ոչ մի վերաբերմունք չի դրսևորում դևի դեմ, մյուսը ՀԿ-ներն ու լրատվամիջոցներն են:
Ինչ վերաբերում է քաղաքական ընթացիկ գործընթացին, ապա Մանուչարյանը նկատեց, որ շուտով կդառնանք Մաքսային միության անդամ: ”Ռուսաստանը Հայաստանին թելադրելու է ազատվել օլիգարխիայից, սա նշանակում է` բախում է լինելու նաև ՄՄ-ի լիդերների և Հայաստանի կառավարող շրջանակների միջև”:
ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին էլ նա խորհուրդ տվեց պատժել կեղեքիչներին: