Բոլոր մարզպետներն ու որոշ նախարարներ ինքնաբացարկի դիմումներ կգրեն. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտոնյաներից ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը եւ բոլոր մարզպետները: Ասել է թե` նրանք չեն գնա խորհրդարան, այլ կպահպանեն նախարարական պորտֆելները:
Հայտնի է նաեւ , որ Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ: Միաժամանակ, որեւէ փոփոխություն տեղի չի ունենա ուժային կառույցներում. ե՛ւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ե՛ւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կշարունակեն պահպանել իրենց պաշտոնները:
Միաժամանակ, նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է տնտեսության եւ տնտեսական հեղափոխություն իրականացնելու վրա` ընդգրկելով տնտեսական գիտելիքներ ունեցող նոր դեմքերի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում