05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ծխող հայրերը մեծացնում են իրենց երեխաների մոտ քաղցկեղի առաջացման վտանգը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելու հետևանքով տղամարդիկ վնասում են իրենց ԴՆԹ-ն, ինչն էլ հետագայում կարող է երեխաների մոտ քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ծխող հոր վնասված ԴՆԹ-ն հետագայում գենետիկորեն կարող է ժառանգվել երեխաների կողմից, ինչն էլ մեծացնում է մանուկ և երիտասարդ հասակում քաղցկեղի, մասնավորապես՝ արյան քաղցկեղի առաջացման վտանգը:

«Սովորաբար սերմնաբջիջների լիարժեք զարգացման համար անհրաժեշտ է երեք ամիս, այդ իսկ պատճառով հայրերը պետք է բեղմնավորումից առնվազն տասներկու շաբաթ առաջ արդեն խուսափեն ամեն տեսակ վատ սովորություններից»,– նշում է բժիշկ Դայանա Անդերսոնը:

Նա նաև ավելացնում է. «Բեղմնավորման ժամանակ հայրերի ծխելը կարող է երեխաների մոտ գենետիկ փոփոխություններ առաջացնել: Այդ փոփոխություններն էլ բարձրացնում են քաղցկեղի առաջացման վտանգը»:

Այս հետազոտությունները կատարվել են Բրեդֆորդի համալսարանում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ