23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետին սխալ են ներկայացնում տրանսպորտի հետ կապված իրավիճակը. Բաբկեն Պիպոյան /տեսանյութ/

Ես ազնվորեն հույս ունեմ, որ Երեւանի քաղաքապետին տրանսպորտի հետ կապված իրավիճակը սխալ են ներկայացնում, քանի որ վստահ չեմ նրանում, որ որոշ պաշտոնյաներ  անգամ չեն սկսել քննարկել տվյալ փաստաթղթերը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ դիմելով մայրաքաղաքի քաղաքապետին:

Նրա խոսքով, եթե Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխումը հետաձգվի, ապա այն արդեն արդիական չի լինի:

«Առաջին հարցը, որ ես ուղղեցի քաղաքապետարանի առաջին նիստին, կապված էր ուղեւորահոսքի հաշվարկի վերաբերյալ միջազգային խորհրդատուի հետ աշխատանքին, արդիական է այն այսօր, թե ոչ:  Միջազգային խորհրդատուն արդեն պատասխանել է, որ համապատասխան ուսումնասիրություններ է արել եւ որ ուսումնասիրության տվյալները կարող են օգտագործվել», – բացատրեց իրավապաշտպանը:

Սակայն, Պիպոյանի հավաստմամբ՝ արտասահմանցի խորհրդատուին 850 հազար դոլարից վճարել են 600 հազար դոլար, իսկ մնացած 250 հազար դոլարը դեռ չի փոխանցվել:

Պիպոյանի կարծիքով այդ գումարը պետք է վճարեն մայրաքաղաքի ներկայիս իշխանությունները:

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, եթե քաղաքապետարանին հաջողվի ապացուցել, որ աշխատանքը չի արվել այնպես, ինչպես պետք էր, ապա նրանք  կկարողանան վերադարձնել արդեն վճարված գումարը:

«Նախկին իշխանությունների մասին հնարավոր ամեն ինչ ասվեց, բայց անհրաժեշտ է աշխատել: Այս 4 ամիսները անարդյունավետ ծախսվեցին եւ եթե ամեն ինչ աշխատեր, հնարավոր կլիներ 6 ամսում նոր տրանսպորտային համակարգ ներդնել», – ասաց իրավապաշտպանը՝ կարծիք հայտնելով, որ եթե համակարգը սկսի աշխատել, ապա 3 ամսում հնարավոր կլինի կողմոնորոշվել օպերատորի հարցում, իսկ 6 ամսում նոր տրանսպորտային համակարգ ներդնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ