27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր իշխանությունն այդպես էլ չկարողացավ գտնել ծրագրային այն մոտեցումը, որը երկիրն առաջ պետք է տաներ. Բագրատ Ասատրյան

2018թ. տնտեսական ցուցանիշները սպասվածի շրջանակներում էին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախկին նախագահ, «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Բագրատ Ասատրյանը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.70%-ով:

Համաձայն ԱՎԾ տվյալների՝ արտահանման ծավալն աճել է 9,8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 24,2%-ով: Բագրատ Ասատրյանը սա բացասական է գնահատում. «Բայց միայն այս խնդիրը չէ, գյուղատնտեսության ոլորտն էլ մեզ պետք է մտահոգի»։

Տնտեսագետի խոսքով՝ նոր իշխանությունն այդպես էլ չկարողացավ գտնել ծրագրային այն մոտեցումը, որը երկիրն առաջ պետք է տաներ. «Ես ուզում եմ հիշեցնել, որ ունեցանք երկու փաստաթուղթ, որոնք որոշիչ պետք է լինեին տնտեսական զարգացման համար. առաջինը միջնաժամկետ զարգացման ծրագիրն է, որը հունիս-հուլիս ամիսներին ընդունվեց առաջիկա երեք տարիների համար, և դա դժգույն փաստաթուղթ է, այլ կերպ չեմ կարող անվանել։ Մյուսը 2019թ. պետական բյուջեն է, որն ավելի շատ նախկինի ու նույնի փոխհամաձայնեցված խառնաշփոթ տարբերակն էր, որը չուներ որոշակիություն, վստահություն, որտեղ դրված չէին այն խնդիրները, որոնք պետք է գալիք տարվա ընթացքում լուծվեին»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ