23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էջմիածնի քաղաքապետի վերաբերյալ տեսանյութերը համարել են պոռնկագրական

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ այն ժամանակ թեկնածու, այժմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված տեսանյութերը համարվել են պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տեղեկությունը  Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է ոստիկանության լրատվական ծառայությունը։ Քրգործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը»։

Հիշեցեննք, որ հոկտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրություններին նախորդած օրերին, տարբեր եղանակներով տարածվել էր պոռնկագրական տեսանյութ և շրջանառվել կեղծ լուրեր այն մասին, թե տեսանյութում պատկերված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, այդ ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Դիաննա Գասպարյանը:

Ըստ աղբյուրի՝ նյութի պոռնկագրական համարվելու հանգամանքը ստուգելու նպատակով որոշում է կայացվել մշակութաբանական փորձաքննություն նշանակելու մասին և այն ուղարկվել է «Մշակութային արժեքների փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ՝ փորձաքննության։ Ըստ փորձաքննության եզրակացության՝ այն համարվել է պոռնկագրական, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ