27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ահազանգ. որոշ պետական օլիգարխիկներ դրսից կասկածելի որակի և շատ էժան միս են ներկրում /տեսանյութ/

Խոզի մսի շուկայում սարսափելի իրավիճակ է. դրսից ներմուծված էժան ու անորակ մսամթերքը խառնում են տեղական մսի հետ և հրամցնում ժողովրդին: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը՝ հայտնելով, որ գյուղացիները ստիպված սպանդի են ենթարկում անասուններին, փրոձելով Ամանորից առաջ վաճառել միսը:

«Որոշ պետական օլիգարխիկներ, այսպես ասած չինովնիկներ, դրսից կասկածելի որակի և շատ էժան միս են ներկրում Հայաստան, ինչի պատճառով տեղական մսի կտրուկ գնանկում է արձանագրվել: Այսօր գյուղացին ստիպված սպանդի է ենթարկում խոզերը: Տարիներ առաջ, երբ մենք հարցը բարձրացրինք, արհամարանքի արժանացանք կառավարության որոշ չինովնիկների կողմից: Այսօր կրկնվում է նախկին իշխանավորների արատավոր քաղաքականությունը»,- ասաց նա:

Ֆերմերը նշեց, որ շուկաներում մսավաճառները դրսից ներմուծված միսը խառնում են տեղականի հետ և վաճառում տեղականի անվան տակ. «Սննդի անվտանգության պետական ծառայությունը տեղում չի, անասնաբուժական ծառայությունը տեղում չի, գյուղատնտեսության նախարարության մասնագետները տեղում չեն, և այս թերի վիճակը բերում է մեր ժողովրդի առողջական անվտանգության խնդրին, ասեմ ավելին, սա ազգային անվտանգության խնդիր է: Արտոնություններ են տվել որոշ մարդկանց դրսից միս ներմուծելու համար, միսը բերել-լցերել են մեր շուկայում, ու հիմա կառավարության որոշ անդամներ հայտարարում են, թե արգելել են դրսից մսիներմուշումը: Բայց այդ միսն արդեն մտել է շուկա և հրամցվում է մեր ժողովրդին»:

 

Տեսանյութը՝  ՀԱՅ ՁԱՅՆ-ի 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ