Ո՞նց կարող է ` մարդն օլիգարխ է աշխատում այս երկրում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/gagik-tsarukyan_1397035356.jpg)
՛՛Քանի որ մեր կողմից որևէ մեկին որևէ առաջարկ չի եղել ու չի էլ քննարկվել, եթե-ներով խոսել ու գուշակություննր անել պետք չէ: Եթե խոսում են այդ թեմաների մասին, ճիշտ կանեին՝ վերջին երեք ամիսների իրենց ելույթները վերլուծեին՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ խոսելով ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի վերջին օրերին արված հայտարարությունների մասին, որ իրենք հնարավոր է մաս կազմեն նոր ձևավորվող Կառավարությանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` ”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հավելեց, որ ՀՅԴ-ը ու ԲՀԿ-ը ընդդիմություն չեն կարող համարվել: ”Ինձ համար ակնհայտ է եղել, որ նրանք չեն կարող լինել ընդդիմություն, ո՞նց կարող է լինել` մարդն օլիգարխ է աշխատում այս երկրում ու լինել ընդդիմություն, Օլիմպիական կոմիտեի նախագահ է:
Շատ լավ գիտենք` իրենց կուսակցության ծնունդը որտեղից է , ինչ է”: Ինչ վերաբերում է մյուս երկու ուժերին` ՀԱԿ-ին ու ”Ժառանգությանը”, ապա Գիմիշյանը շեշտեց, թե ”Ժառանգությունը” ազնիվ արևմտամետ ուժ է, պաշտոն չի ուզում, իսկ ՀԱԿ-ը չորս տարի առաջ հայտարարում էր, որ ԲՀԿ առաջնորդի մարդիկ նաև եկան զինված ու կարկեցին 2008 թվականի մարտի մեկին:
Ի դեպ, Գիմիշյանը նետեց, թե այս բոլոր ուժերը նախագահ Սերժ Սարգսյանի ցանկությամբ են հայտնվել Ազգային ժողովում: Դիմելով ՀՀԿ պատգամավորին` ասաց. ”Ձեր տղերքն են, ինչ ընդդիմություն, ձեր պատվերով է գոլորշին բաց թողնվում: Ընդդիմություն աշխատելը եկամտաբեր գործ է, ահագին փող բերող գործ է”: