23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարդկանց մոտ մտավախություն կա, որ իրական ընդդիմություն չենք ունենա. քաղտեխնոլոգ /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի միջև տեղի ունեցող հեռակա բանավեճը երկու ուժերին էլ վնաս է տալու։  

«Կարծում եմ, հիմա թափն է ավելացել, մեծ ռեսուրսներ են օգտագործվում այդ փոխադարձ կոմպրոմատները իրար ուղղելու գործում։ Այս ամենի արդյունքում, երկու ուժերն էլ  բավականին տուժելու են»,-«Հենարան» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց Վիգեն Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ խորհրդարանում ընդդիմության դերում այս ուժերին դժվար է պատկերացնել, որովհետև նախկինում երկուսի անդամներն էլ բազմիցս նշել են, որ հեղափոխությանն աջակցող ուժ են։ Քաղաքագետը նշեց, որ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև տեղի ունեցող բանավեճից կարող են շահել այլ քաղաքական ուժեր։ Նրա համար զարմանալի է նաև այն, որ որևէ ուժ չի փորձում այդ ուժերի միջև լարվածությունը մեղմացնել։

«Շատ շահագրգիռ ուժեր կան, որպեսզի այս երկու ուժերի վերաբերյալ կասկածամտությունն ավելանա։ Դե յուրե մենք կունենանք ընդդիմություն, դե ֆակտո՝ կյանքը ցույց կտա: Մարդկանց մոտ մտավախություն կա, որ իրական ընդդիմություն չենք ունենա»,-ասաց նա։  

 Քաղտեխնոլոգը կարծում է, որ ընտրությունների ավարտից հետո ոչինչ չի ավարտվել, ավելին՝ նոր փուլ է  սկսվում։ Այնուամենայնիվ, ընդդիմության դերում կարելի է դիտարկել նաև մեծամասնություն ունեցող «Իմ քայլ»-ը դաշինքի անդամներին։ «Դաշինքի ներսում ընդդիմություն ունենալը ռեալ է, կան մարդիկ, որոնք տարբեր քաղաքական հայացքներ ունեն»,-նշեց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ