05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Սասնա ծռերի» մուտքը ԱԺ «փակելու» պատճառը Արցախի շուրջ զարգացումներն են. Ստեփան Գրիգորյան /տեսանյութ/

«Մոտ ժամանակներս Ղարաբաղի հարցով զարգացումները շատերիս աչքերը շատ բանում կբացեն»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում նման հայտարարություն արեց քաղաքագետ, «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ նախընտրական շրջանում շատ խոսվեց Արցախի հարցում հնարավոր զարգացումների մասին. արդյոք դրանք ընդամենը նախընտրական շահարկումնե՞ր էին, թե առաջիկայում հնարավոր են վտանգավոր զարգացումներ, քաղաքագետը պատասխանեց. «Այն դիմադրությունը, որը կար, որը ես զգացի իմ մաշկի վրա, ինձ կասկածելու տեղիք է տալիս, որ Ղարաբաղի հարցով զարգացումներ են լինելու: Քանի որ «Սասնա ծռերի» մոտեցումը էականորեն տարբերվում է մյուս բոլոր ուժերի մոտեցումներից, կարծում եմ, այդ պատճառով էլ բոլորը դիմադրում էին «Սասնա ծռերին»,- ասաց քաղաքագետը` նկատելով, որ տարածքների վերադարձի հարցը, ՌԴ-ի շահերը, Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ հրատապ են այժմ: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ