23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտրողները տաքսիներով են գալիս, ինչը կարող է նշանակել, որ ընտրողներին ծառայություն են մատուցում. Իոաննիսյան

«Կուտակումները 2017 թվականի ընտրությունների համեմատությամբ քիչ են»,- այս մասին քիչ առաջ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը` ներկայացնելով  7/30 և 7/31 ընտրատեղամասերում արձանագրված հիմնական ընտրախախտումը:

Նա տեղեկացրեց, որ ահազանգ կար, թե կա կուտակում, քվեախցիկների դիրքն այնպիսին էր, որ ընտրողների քվեարկության գաղտնիությունն ամբողջովին ապահովված չէր,  տեղամասերից մեկի տեսախցիկները սխալ ուղղությամբ էին:

Բայց, նրա խոսքով, երկրորդ և երրորդ խնդիրները լուծվել են: «Կապված կուտակումների հետ, ընտրողների հոսքն անընդհատ շարունակվում է,  և իսկապես տեղամասերից մեկում ընտրողների հերթեր են: Ըստ էության այն, ինչ մենք տեսնում ենք, ընտրողները պարբերաբար  տաքսիներով գալիս են, ինչը կարող է նշանակել, որ ընտրողներին իրականում ծառայություն են մատուցում և  ընտրողներին բերում են: Բայց միկրոավտոբուսներ և մեծ տրանսպորտային միջոցներ չենք տեսել»,- ասաց Իոաննիսյանը:

Նա նշեց, որ առայժմ Ոստիկանությանը հաղորդում չի ներկայացվել: Նրա խոսքով, առայժմ դիտարկում են անում, մոբայլ խմբերից մեկը  հետևում է տաքսիների պահվածքին, որպեսզի հասկանա` արդյոք առկա՞ է ընտրախախտում, թե՞ ոչ:

«Կուտակումների հետ կապված՝ տեղամասի նախագահին ասացինք, հանձնաժողովի նախագահը մասամբ փորձեց լուծել խնդիրը, բայց այդուհանդերձ տեղամասի ներսում կուտակումների ականատես ենք լինում: Սա մասամբ  արդյունք է այն հանգամանքի, որ,   ըստ էության, մեկ դահլիճի  տարածքում երկու տեղամասը  նպաստում է խառնաշփոթին»,- ասաց նա:

Իոաննիսյանը տեղեկացրեց, որ «Անկախ դիտորդ» դաշինքը 300 տեղամասերում  դիտարկում է անում և 40 մոբայլ խմբերով շրջում է հանրապետությունում:

«Ըստ էության հիմնական խնդիրները, որ մենք տեսել ենք,  կայանում է նրանում, որ որոշ տեղերում հանձնաժողովի  անդամները, նախագահները պատշաճ  չեն տիրապետում Ընտրական օրենսգրքին, որոշ տեղերում փորձել են կոնֆլիկտի գնալ դիտորդների հետ, դիտորդները փորձել են առկա խնդիրը հանձնաժողովի նախագահին ներկայացնել, տեղամաս է եղել, որտեղ հանձնաժողովի անդամը  ոչ սթափ վիճակում է  եղել, և  իր վրայից ալկոհոլի հոտ էր գալիս: Տեղամասեր են եղել, որ այս կամ այն քաղաքական ուժի  քվեաթերթիկներն են տարօրինակորեն պակասել:

Ահազանգ կա, որ 2 տեղամասերում` Աբովյանում,  էլեկտրոնային գրանցման սարքերը չեն աշխատել,  և կուտակումներ են եղել: Կուտակումները  բավականին շատ են: 2017 թվականի ընտրություններից  անհամեմատ քիչ են, բայց այնուհանդերձ տեսնում ենք, ու այդ թվում՝  կազմակերպված կուտակումներ: Մի ահազանգ ունենք, որ միկրոավտոբուսով են ընտրողներին բերել, բայց դա մեկ դեպք է, հետո այդ միկրոավտոբուսը չի երևացել: Բայց կազմակերպված կուտակումների մասին ահազանգեր կան»,- ներկայացրեց Դանիել Իոաննիսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ