03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Լուսավոր Հայաստանը» մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որոնք փոխանցել է ոստիկանությանը. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/

Հանրապետության ընտրատեղամասերից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի շարք մտահոգիչ տեղեկություններ է ստանում, որոնք օպերատիվ կերպով փոխանակում է ոստիկանության հետ, այսօր ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։

«Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որոնք օպերատիվ կերպով ոստիկանության հետ փոխանակում ենք։ Բնականաբար, չեմ կարող անուններ տալ, որովհետև դա հակաքարոզչության մաս կհանդիսանա։ Բայց ուղերձս քաղաքացիներին հետևյալն է՝ այսօր հնի ու նորի կռվի ավարտն է, ես կոչ եմ անում շատ ակտիվ գնալ ընտրական տեղամասեր ու իրենց քաղաքացիական պարտքը կատարել։ Հանկարծ չհանգստանալ, հանկարծ չկարծել, որ ամեն ինչ ավարտված է։ Այսօր է ամեն ինչ ավարտվելու ու այսօր մինչև ժամը 20։00-ն քաղաքացիները ժամանակ ունեն այդ ամենն ավարտելու», – ասաց Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով.

«Երկրորդը՝ ոստիկանությանն եմ կոչ անում, մտահոգիչ տեղեկությունները ստանալուն պես համապատասխան միջոցներ ձեռնարկել, որովհետև այսօրվա ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանություններն ու իրավապահ մարմիններն են, ու ես հույս ունեմ, որ այն բոլոր արատավոր երևույթները, որոնք եղել են ու որոնց մնացորդներն ու մնացուկները կփորձեն այսօր որևէ բան անել, համապատասխան ձևով կհայտնաբերվեն ու բոլորս կտեղեկանանք»։

Էդմոն Մարուքյանը նշեց՝ քվեարկել է «Հայաստանի այն ներկայի համար, որը սկսել ենք ու Հայաստանի այն ապագայի համար, որի մասին խոսել ենք ողջ քարոզարշավի ընթացքում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ