23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտրողները պասիվ են. ԱՊՀ ՄԽՎ

Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) միջազգային դիտորդների խմբի համակարգող Միրլան Բակիրովը ընտրատեղամասերում պասիվություն է նկատում։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Վաղ առավոտից ԱՊՀ ՄԽՎ դիտորդների խումբը մի քանի ընտրատեղամաս է այցելել ու հետևել է քվեարկության ընթացքին։ Բակիրովի խոսքով` քվեարկությունն ընթանում է ընդունված ընթացակարգով, դիտորդները, ԶԼՄ–ներն ու իրավապահները հետևում են ընթացքին։

«Որոշակի պասիվություն ենք նկատել։ Նկատել ենք նաև, որ ընտրությունները թափանցիկ են ընթանում ու հարմար է ընտրողների համար։ Նոր տեխնիկական հնարավորություններ են կիրառվում, ընտրողների նույնականացում է անցկացվում։ Դեռ խախտումներ չեն գրանցվել», – ասաց նա։

Բակիրովը նշեց, որ նախօրեին ՀՀ ԿԸՀ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել ու օրենսդրական բազան են քննարկել։ Նա նշեց, որ 30 ընտրատեղամասերում տարբերեր երկրներից եկած 23 դիտորդից կազմված հինգ խումբ հետևելու են քվեարկության ընթացքին ։  

Նշենք` ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ