Նախագահի կրթաթոշակ ստացել են նաեւ ընդդիմադիր գիտնականները
Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր- Հովակիմյանը խոսելով կառույցի նպատակներից եւ առաքելությունից՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մասին: Նշենք, որ գիտնականներին դրամաշնորհը տրամարդվում է մրցույթային կարգով:
Այն հարցին, թե քանի՞ ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ ոչ ՀՀԿ-ական երիտասարդի է ֆինանսական աջակցություն տրամադրվել մինչ այժմ, գործադիր տնօրենը նշեց, որ հիմնադրամ մտնող երիտասարդների քաղաքական նախասիրություններով չեն հետաքրքրվում:
“Ես նման հաշվառում չեմ վարում, եթե վարեի, մեծ սիրով կպատասխանեի: Բացառվում է, որ կրթաթոշակ ստացողները լինեն միայն ՀՀԿ-ականներ”,-ասաց նա:
Տեր-Հովակիմյանի հավաստմամբ, ինքը չորս տարի է ՀԵՀ-ի գործադիր տնօրենն է, բայց երբեւէ ընտրություններում չի հրահանգել քվեարկել ՀՀԿ-ի օգտին: