Ինձ վարչապետի պաշտոնը չի առաջարկվել. ես անելիքներ ունեմ բանակում Սեյրան Օհանյան /լրացված, վիդեո/
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին ոչ ոք չի առաջարկել վարչապետի պաշտոնը:
Այս մասին նա ասաց Ծաղկաձորում մեկնարկած “Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում” խորագրով համաժողովի ժամանակ՝ մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը:
“Ինձ համար պատիվ է եւ հպարտանում եմ, որ որոշակի դերակատարություն եմ ունեցել մեր կառավարության գործունեության մեջ, եւ որ ինձ դասում են առաջնեկների շարքում, որոնց անունները վարչապետի թեկնածուների ցանկում կարող է շրջանառվել: Առաջարկ չի եղել”,-ասաց նա:
Մանրամասները տեսանյութում: