08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.  

ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել՝ այդ նպատակով անգամ “դրսից տղա բերելով”։ Նա Հայաստան է հրավիրել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ու նրան “ուղարկել” Սերժ Սարգսյանի մոտ։

Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, Բաղդասարյանը ցանկացել է, որպեսզի Բորդյուժան Ս. Սարգսյանի մոտ բարեխոսի իր համար՝ համոզելով որ հենց ՕԵԿ ղեկավարին նշանակեն թափուր մնացած պաշտոնում։

ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, սակայն, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ Բորդյուժան Հայաստանում է՝ գործնական հարցեր քննարկելու համար. “Իսկ երկրի վարչապետ նշանակելու իրավասությունը երկրի նախագահինն է, ով խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական ուժերի հետ ու որոշում կկայացնի”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ