30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արտակարգ իրավիճակ. սպանություն Ջավախքում /տեսանյութ/

Դեկտեմբերի 3-ին Ջավախքի Փոկա գյուղում համագյուղացու հրազենային կրակոցից սպանվել է 1985 թվականին ծնված Խաժակ Թորոսյանը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 1986 թվականին ծնված Գալուստ Մկրտչյանին, որն էլ ընդունել է մեղադրանքը:

Սպանությունը Փոկայում տեղի է ունեցել վրեժխնդրության հողի վրա, այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Դեկտեմբերի 3-ի, լույս 4-ի գիշերը համագյուղացիները՝ մասնավորապես մահացածի հարազատները վրեժխնդիր են եղել Գալուստ Մկրտչյանից: Նրանք այրել են Մկրտչյանների 2 առանձնատունն ու 4 ավտոմեքենաները։

Կատարվածից անմիջապես հետո Գալուստ Մկրտչյանի ընտանիքը տեղափոխվել է, նրանց գտնվելու վայրը հայտնի չէ:

Դեպքի առիթով ընթանում է քննություն: Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով՝ «Կանխամտածված սպանություն», որը պատժվում է 7-15 տարի ազատազրկմամբ:

Տեսանյութում Գալուստ Մկրտչյանի այրվող տներից մեկն է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ