Մանուչարյանի ”Ուրալը” հաղթեց Մովսիսյանի եւ Օզբիլիսի ”Սպարտակին”/վիդեո/
Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում ”Սպարտակը” սեփական հարկի տակ ընդունեց ”Ուրալին” եւ կրեց հերթական պարտությունը: Երկու թիմերի մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել հայազգի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը եւ Էդգար Մանուչարյանը: Մանուչարյանը փոխարինվեց 68-րդ րոպեին, իսկ Արաս Օզբիլիսը` 76-րդ րոպեին:
Հանդիպման ընթացքում գրանցվեց մեկ գոլ. այն իր հաշվին գրանցեց Վլադիմիր Խոզինը: