02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրատապ. ՀՀ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է /լրացված/

Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի Բարձրաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը:

ՊՆ–ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել` նշելով, որ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից:

Հայտնի է, որ ինքնաթիռի անձնակազմը 2 հոգուց է բաղկացած։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ