27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Զայրույթով մի նայեք ձեր ապրած կյանքին, այն կփչացնի ձեր ապագան

Գրանադայի համալսարանի հետազոտողների պնդմամբ` երջանիկ և հարուստ մարդիկ նրանք են, որոնք հասցրել են վայելել անցյալն ու վայելում են ներկան` անցյալի մասին չմտածելով և ապագայի համար ծրագրեր չկազմելով:

Հետազոտության շրջանակում անցյալի մասին իրենց զգացողություններն են կիսել 50 կամավորներ և տվյալներ տրամադրել իրենց ֆիզիկական ու հոգևոր առողջության, ինչպես նաև կենսամակարդակի մասին: Մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե օրական քանի անգամ են մտածում երևույթների մասին, որոնց հնարավոր կլիներ ժամանակին ճիշտ ընթացք տալ:

Անցյալին զայրույթով նայողները աչքի են ընկել թույլ առողջությամբ: Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ անցյալի հիշողություններով ապրելը թույլ չի տալիս վայելել ներկան, մի շարք հիվանդությունների պատճառ է դառնում և կարող են աղճատել ապագան: Բաց թողած հնարավորությունների մասին շարունակ հիշելը և ափսոսելը ազդում է նաև կենսակերպի վրա: Մարդիկ դառնում են մեկուսացված, կենսամակարդակն իջնում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ