06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճը իջեցնել հայհոյանքի աստիճանի

«Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճը իջեցնել հայհոյանքի աստիճանի, դա շարքային սադրանք է, դա նրան չի հաջողվի։ Ես և իմ այսօրվա գործընկերները որևէ դեպքում չենք իջնի այդ մակարդակին:Այդ հայտարարությունը մեկ անգամ ևս վկայեց, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց: Եթե հիշում եք՝ նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ես եմ բանակցել, այնպես որ՝ անիմաստ հայտարարությունները մեկնաբանելու կարիք չունեմ։ Եթե ցանկանում են՝ ես նրանց հրավիրում եմ բանավեճի հենց Արցախի հարցով. Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարարին կամ որևէ մեկին, որը կհայտարարի, որ այդ հարցում ներկայացնում է ներկայիս կառավարությունը »,-   լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀԿ ցուցակի երրորդ համար, ԱԱԾ նախկին տնօրեն, նախկին ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ «երիտթևի» ներկայացուցիչ է։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ