30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւույթները քննել գիտեք, իսկ այս ներկա ժամանակը ինչպե՞ս չեք քննում

«Այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում»։

Այսօրվա ընթերցվածքը Ավետարանից, և Սուրբ Բարսեղ Կեսարացու «Նայիր քեզ» գրքից համապատասխան հատվածը լսելիս հասկանում ենք, որ այս տագնապալից խոսքերը հնչեցին, որպեսզի մենք արթնանաք մեր քնած վիճակից, դուրս գանք մեր անտարբեր ապրելակերպից, զգուշանանք Աստծո փրկարար խոսքից հեռացած լինելու վտանգից:

Ինչպե՞ս կարդարանանք Աստծո առջև, երբ Նա մարգարեի միջոցով մեզ հայտնում է Իր մտահոգությունը` մեր մեղավոր վիճակի վերաբերյալ, ասելով` «Բարկութեամբ ու ջղայնութեամբ վրէժ կը լուծեմ ազգերից, քանի որ նրանք չլսեցին ինձ»։ Միքիա 5:14

Իսկ Ղուկասի Ավետարանից այսօրվա պատգամը մի՞թե մեր ապրած կյանքի մասին չէ ամբողջությամբ: Էլ ի՞նչ խոսքերով մեզ բացատրեն, որպեսզի մենք հասկանանք, արթնանանք ու կորստյան չմատնվենք: Ահա նաև այդ խոսքերը..

«Կարծում էք, թէ երկրին խաղաղութիւն տալո՞ւ եկայ.  ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն՝ երեքը երկուսի դէմ եւ երկուսը երեքի: Հայրը պիտի բաժանուի որդուց, եւ որդին՝ հօրից, մայրը՝ աղջկանից, եւ աղջիկը՝ մօրից, սկեսուրը՝ հարսից, եւ հարսը՝ իր սկեսրոջից»:

Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կասէք, թէ անձրեւ կգայ: Այդպէս էլ լինում է: Եւ երբ հարաւի քամին փչի, կասէք, թէ խորշակ կլինի: Եւ այդպէս էլ լինում է: Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում: Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում»: Ղուկաս. 12:51

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ