“Դավայ, դավայ”` պատգամավորը` լրագրողին. Ժամանակ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովո, ում տղան վերջերս կալանավորվեց, պահպանում է լրագրողների հետ շփման իր “ուրույն ոճ”-ը: Գրում է “Ժամանակ” օրաթերթը:
Ըստ թերթի, թեեւ այս անգամ նա որեւէ մեկին չի հայհոյել, սակայն երեկ ԱԺ միջանցքում, երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ զարգացումներ կան նրա տղայի քրեական գործից, Նահապետ Գեւորգյանը նետել է.”Դավայ, դավայ”։
Երբ լրագրողը նկատել է, որ պատգամավորն իրեն շատ անհասկանալի է պահում, ՀՀԿ-ականը հեռանալով ասել է. “Հետո կհասկանաս”: Թերթը ոստիկանությունից երեկ տեղեկացանք, որ Նահապետ Գեւորգյանի որդին դեռ կալանքի տակ է եւ այդ գործով նախաքննությունը շարունակվում է։ “ԱԺ պատգամավորի որդին՝ Արտակ Գեւորգյանը ձերբակալվել է ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքով՝ զենքի սպառնալիքով երկու մեքենա առեւանգելու համար”,- հիշեցնում է “Ժամանակ”-ը: