23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սպիտակ բրինձը կարող է բարձրացնել շաքարախտի հավանականությունը

Համաձայն կատարված 4 ուսումնասիրությունների արդյունքների, որոնց մասնակցել է մոտ 350,000 մարդ, պարզվել է, որ մարդիկ որքան շատ են սպիտակ բրինձ ուտում, այնքան մեծանում է երկրորդ կարգի շաքարախտով հիվանդանալու հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է daily mail-ը:

Ասիական երկրներում մարդիկ ավելի շատ են հակված բրինձ ուտելու, քան արևմուտքի ժողովուրդները, այդ իսկ պատճառով նրանք հայտնվել են շաքարախտի զարգացման ռիսկային խմբում:

Բանն այն է, որ սպիտակ բրինձը ազդում է արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի վրա: Բայց ահա շագանակագույն բրինձը շաքարի մակարդակը առավել կայուն է պահում:

Լոնդոնի Սուրբ Ջորջի հիվանդանոցի գլխավոր դիետոլոգ Կատարինա Քոլինզի խոսքով՝ գուցե ասիական երկրներում բարձրացել է շաքարախտով հիվանդների թիվը, բայց հաստատված չէ, որ նման ցուցանիշ կգրանցվի նաև արևմուտքում բնակվող ժողովուրդների շրջանում: Եվ դրա պատճառը կարող է միայն բրինձը չլինել, այլ նաև սննդակարգի և ապրելակերպի տարբերությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ