23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ: Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանի որդին ծառայում է բանակում, իսկ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել, կարող է մի քանի պատճառներով վատ հետեւանքներ ունենալ: «Առաջին՝ դա Ղարաբաղում վատ արձագանք է ունենում (արդեն ունեցել է – խմբ.), ինչի մասին են վկայում մի շարք բարձրաստիճան սպաների արտահայտությունները, երկրորդ՝ բուն հայտարարությունը, կարծես, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց փորձագետը:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների եւ սպաների որդիների Ղարաբաղում ծառայությունը սովորական երեւույթ է՝ ի տարբերություն Հայաստանի իրավիճակի: «Ոչ ոք քննարկաման առարկա չի դարձնում այն փաստը, որ որեւէ մեկի որդին բանակում ծառայում է: Ինձ հայտնի չէ, որ որեւէ պաշտոնյայի որդի Ղարաբաղում չի ծառայել, փոխարենը հայտնի է, որ, օրինակ, Բակո Սահակյանի եւ Աշոտ Ղուլյանի որդիները բանակում ծառայել են: Կարծում եմ՝ սա միանգամայն խոսուն է»,- եզրափակեց փորձագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ