05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանի գաղտնի օպերացիան. Ժամանակ

Մինչ հասարակությունը փորձում էր գլուխ հանել կուտակային-չկուտակային դիլեմայից, որ առաջադրել էր Սահմանադրական դատարանը, “Ժամանակ”-ը գրում է, որ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքում անսպասելիորեն հայտնի դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին:

 Սա իսկապես անակնկալ զարգացում է` հատկապես նկատի ունենալով եւ այն, որ հայաստանյան քաղաքական դաշտի համար սովորական դարձած արտահոսքեր, մամուլի նախնական հրապարակումներ չկային, եւ Տիգրան Սարգսյանի մոտալուտ հրաժարականի մասին ոչ մի “լավատեղյակ աղբյուր” չէր հայտնել:

Այս իրավիճակը, ըստ էության, նույնիսկ զարմանալի է Հայաստանի համար, եւ սրանով կարծեք թե վկայվում է մի բան, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ըստ էության, կարող է եւ լինել այսպես ասած` Սերժ Սարգսյանի “պլանավորած գաղտնի” մի օպերացիա, որը իրապես գաղտնի պահելու համար ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ եւ զերծ պահել մամուլն արտահոսքերից:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ