Ըմբշամարտիկ Անդրանիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
Ֆինլանդիայում շարունակվում է ընթանալ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0։4 հաշվով պարտվեց ուկրաինացի Ալեքսանդր Խոցիանիվսկուն:
Հիշեցնենք, որ Գալստյանը առաջին մենամարտում պարտվել էր թուրք ըմբիշին: Վերջինս հասել էր եզրափակիչ, իսկ Գալաստյանը իրավունք էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Բելառուսցի ըմբիշին հաղթելուց հետո Գալստյանը չկարողացավ զարգացնել հաջողությունը: