29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Քաղաքական կուբիկ-ռուբիկներ շատ ենք տեսել, բայց մեկ բան պետք է պարզ լինի ոմանց համար…՛՛

”ՀՀ գլխավոր օրենքի 55-րդ հոդվածը կարգավորում է բոլոր այն իրավիճակները, երբ պետք է նշանակել վարչապետ եւ կառավարություն, ըստ այդմ՝ վարչապետի հրաժարականից հետո տասնօրյա ժամկետում երկրի նախագահը նոր վարչապետ է նշանակում, իսկ նոր կառավարությունը ձեւավորվում է քսանօրյա ժամկետում; Այն գործընթացը, որ սկսվեց եւ կշարունակվի Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, ամբողջովին սահմանադրական է եւ կարգավորվում է երկրի գլխավոր օրենքով: Բառացիորեն մոտ երկու շաբաթ առաջ մի հարցազրույցում ասել էի, որ եթե երկրում վարչապետ փոխի կամ կառավարության, դա կլինի միայն այն դեպքում, երբ երկրի նախագահը կորոշի փոխել վարչապետին եւ կառավարությունը:Այսօր ականատեսն ենք, որ երկրի նախագահը որոշում է կայացրել փոխել վարչապետին եւ նոր կառավարություն ձեւավորել, եւ, իզուր են որոշ գործիչների քառաձայն անհիմն տվայտանքները, թե իրենք այս գործում ինչ-որ դերակատարություն ունեն:

Քաղաքականության մեջ ցանկալին իրականության հետ շփոթելը ոչ մի տեղ չտանող ճանապարահ է: Կա իրական քաղաքականություն, կա քաղաքական մեծամասնության ղեկավար, ով որոշել է գնալ փոփոխությունների, սա է իրականությունը եւ պետք չի գերագնահատել սեփական հնարավորությունները:
Հ.Գ.Արդեն որոշ անուններ են դրվում շրջանառության մեջ, որպես հավանական վարչապետացուներ…., քաղաքական կուբիկ-ռուբիկներ շատ ենք տեսել, բայց մեկ բան պետք է պարզ լինի ոմանց համար՝ վարչապետ կդառնա նա, ում մասին որոշում կկայացնի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը”:

Facebook-յան իր հանրագրում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ