08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ը արձագանքում է վարչապետի հրաժարականին

”Լավ է ուշ, քան երբեք։ Վարչապետի հրաժարականին կարծում եմ բոլորն էին սպասում, որովհետև նրա ղեկավարությամբ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր էր տապալել։ Ինչևէ, ժամանակն է առաջ շարժվել, ձևավորել նոր կառավարություն, որը չի կրկնի հնի սխալները ու երկիրը դուրս կբերի այս ծանր վիճակից։ Սա առաջին հերթին հասարակության պահանջն էր, ինչին իշխանությունները վերջապես ականջալուր եղան։ Հուսանք, որ վարչապետի ու կառավարության փոփոխությունները կլինեն ոչ թե կոսմետիկ, այլ կապիտալ, երբ կփոխվի թե կադրային, թե ծրագրային քաղաքականությունը”,-Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը։

Մեկ այլ ՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ևս սրա վերաբերյալ գրառում է արել:

՛՛Վարչապետի հրաժարականը վաղուց էր հասունացել, դա հասարակության պահանջն ու պարտադրանքն էր:

Ակնհայտ է, որ ոչ արհեստավարժ աշխատանքի արդյունքում տուժում էր հայրենի տնտեսությունն ու մեր ժողովուրդը: Նման դեպքում սպասելի և պարտադիր էր կառավարության ղեկավարի հրաժարականը:
Ընդամենը օրեր առաջ էր, երբ Ազգայն Ժողովի ամբիոնից հորդորեցի վարչապետին կառավարության ներկայացուցիչների խորհրդարանական և արտախորհրդարանական պահվածքն ու գործելաոճը: Հակառակ դեպքում՝ ժողովուրդն ամեն ինչ կդնի իր տեղը:
Վարչապետի այսօրվա հրաժարականով մեկնարկեցին գործընթացներ, որոնց պետք է ուշադրության կենտրոնում պահել և ժողովրդի յուրաքանչյուր ազդակին լինել հետևողական՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ