23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրականացվում է կոպիտ քարոզարշավ, սև PR. Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի համար նորություն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումը, թե նախընտրական քարոզարշավի համար քարոզչանյութեր տարածելու համար ժամկետներ չկան։

«Նախ և առաջ, որ քարոզարշավը սկսել է ժամանակից շուտ ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ի տարբերություն նախորդ տարիների, դա գնահատել է որպես ոչ օրենքի խախտում, դա նորություն էր ինձ համար», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ալավերդյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում քարոզարշավի ընթացքը, Ալավերդյանը պատասխանեց, որ ինքը կանխատեսել էր նման քարոզարշավ։ 

«Իրականցվում է կոպիտ քարոզարշավ, սև PR, հակադրվում են միմյանց։ Այդ ամենը տեսանք քարոզարշավի հենց առաջին օրերին։ Ես հորդորում եմ անցնել դրական դաշտ», – ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ կապիտ քարոզարշավ իրականացվում է գրեթե բոլոր ուժերի կողմից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ