24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թույլ  չենք տա, որ որևէ մեկը հարձակվի Վեհարանի վրա, հարձակվի Վեհափառի վրա, հարձակվի հայ ավանդական արժեքների վրա /տեսանյութ/

«Այսօր առավել քան երբևէ մենք ունենք անելիք, մենք ունենք անելիք որովհետև հայրենիքը այս երկրի վրա են ամենա թանկն է, որ մենք ստացել ենք ժառանգություն  մեր ավագ եղբայրներից, մեր ծնողներից, որոնք հաղթել են Սարդարապատում,  որոնք հաղթել են  Բեռլինում, որոնք  հաղթել են Շուշիում, բայց ոմանք այսօր Շուշիի հաղթանակը ավելի ցածր են դասում քան իրանց  “դմփ դմփ հու-ները”»:

Այս մասին ՀՀԿ քարոզարշավի պաշտոնական միջոցառման ժամանակ իր ելույթում  հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Գողգոթայից միջև այսօր անցել են 20 երկար ու ձիք դարեր, բայց սիրո, իրական սիրո և համերաշխության ուսուցչի խոսքերը մնացել են շատերի համար անլսելի:
Ես կասեմ, որ մենք ՝ հանրապետականներս, Հայաստանում ոչ միայն թշնամիներ, հակառակոռներ չունենք, որովհետև հանրապետականի սահմանը անցնում է Արցախով և հայկական բարձրավանդակով:

Հանրապետականի սահմանը անցնում հայ ընտանիքով, հայ ավանդական արժեքներով, Հայ Սուրբ Առաքելական Եկեղեցով, որը պետության բացակայության պայմաններում եղել է միակ ինստիտուտը, որը պահել է մեր ինքնությունը, և այսօր էլ ասում ենք թույլ չենք տա որ որևէ մեկը հարձակվի Վեհարանի վրա, հարձակվի Վեհափառի վրա, հարձակվի հայ ավանդական արժեքների վրա և երկիրը սարքեն մանրադրամ, մենք թույլ չենք տա սա է մեր նպատակը, մեր նպատակը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է, հանուն մեր ավանդական արժեքների է, այլ ոչ թե հանուն նրա որպեսզի ոմանք Էլթոն Ջոնի հետ սելֆիներ անեն կամ գույնզգույն պառադներ անեն, մենք դա թույլ չենք տալու»,- հայտարարեց Շարմազանովը:

Նա նշեց նաև, որ Հայ ժողովուրդը ապրել ու պայքարել է միայն նրա համար որպեսզի լինի արաժանապատիվ. «Այստեղ կան Արցախյան հերոսամարտի իմ ավագ եղբայրներ, նրանց պայքարը չի եղել փողի համար, պաշտոնի համար, այո մենքել ենք սխավել բայց գոնե այս 7 ամիսը ապացուցեց չէ ժողովուրդ ջան, որ իմ ու իմ ընկերների պայքարնել փողի ու պաշտոնի համար չի, մեր պայքարը հանուն է, հանուն տարոնական, քրիստոնյա և ցեղակրոն Հայաստանի, և էդ Հայաստան մենք կարող ենք հասնել միայն պայքարելով:», – նշեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ