24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մրգահյութերը կարող են վնասել ատամները

Ատամնաբուժները զգուշացնում են, որ երեխաները, ովքեր շատ են ըմպում հյութ և մրգային կոկտեյլներ, վնասում են իրենց ատամները: Այս մասին տեղեկացնում է daily mail-ը:

Վիրաբույժների արքայական քոլեջի ատամնաբուժական ֆակուլտետի դեկան Քեթի Հարլին զգուշացրել է, որ 5 տարեկան երեխաների կեսը ատամի էմալի հետ կապված խնդիրներ ունեն: Նա կոչ է արել երեխաներին դասամիջոցներին մրգահյութի փոխարեն առաջարկել կաթ և թեյ:

Մրգահյութերը, հատկապես ցիտրուսայինները, բարձր թթվայնություն ունեն, իսկ թթուները վնասում են ատամների մակերեսը:

Ճիշտ է, դրանք պարունակում են բազմաթիվ վիտամիններ, որոնք օգտակար են մեր առողջության համար, սակայն չպետք է մոռանալ, որ հյութերի մեջ բարձր է նաև բնական շաքարի պարունակությունը, որը ատամների քայքայման պատճառ է դառնում:

Հարլին խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին հյութ տալ շաբաթական ընդամենը մեկ անգամ: Իսկ NHS առաջարկում է ըմպել օրեկան 150 միլիգրամ մրգային հյութ և խորհուրդ տալիս մարդկանց հյութն ըմպել ճաշելիս, քանի որ այդկերպ կարելի է նվազեցնել ատամներին հասցվող վնասը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ