24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը ՌԴ-ի հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Այս մասին Փաշինյանն ասաց Վանաձոր քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

«Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը ՌԴ-ի հետ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ուժեղացնելու համար։ Դրանք պետք է բարձրացնենք նոր մակարդակի և՛ ԵԱՏՄ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ մակարդակներում»,- ասաց Փաշինյանը։ 

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն իր դաշնակիցների հետ պարզելու շատ հարցեր ունի։

«ՀԱՊԿ-ի հետ կապված բուռն քննարկումների պատճառը կազմակերպության անդամ երկրների դաշնակցային հարաբերությունները հստակեցնելն է։ Մեզ համար հասկանալի ու պարզ չէ, թե ինչու են մեր դաշնակիցները զենք վաճառում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրի։ Մենք տրամադրված ենք մեր գործընկերների հետ այս թեման պարզ ու շիտակ քննարկել, որպեսզի իմանանք, թե ում վրա հույս դնել կամ չդնել։ Բայց մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեր վրա, իսկ դրա համար պետք է տնտեսապես հզորանալ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ