18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“ԲՀԿ-ն չի կարող ժողովրդավարական ուժ լինել, քանի որ միշտ հայտարարել է, որ իրենք մի նախագահ են ճանաչում, որը պետք է այդպես էլ մնա”

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսեց ներքաղաքական վերջին զարգացումների մասին:

“Ոչ կոալիցիոն խորհրդարանական չորս ուժերի միավորումը չի կարող ժողովրդավարական նախաձեռնություն լինել, քանի ԲՀԿ-ն ժողովրդավարական կառույց չի: Նա այդպիսին լինել չի կարող ԲՀԿ-ն չի կարող ժողովրդավարական ուժ լինել, քանի որ միշտ հայտարարել է, որ իրենք մի նախագահ են ճանաչում, որը պետք է այդպես էլ մնա”,-նկատեց քաղաքական գործիչը:

Հայրիկյանի դիտարկմամբ,  եթե որեւէ հարցի շուրջ չորս ուժերը համաձայնության են եկել, նշանակում է, այդ հարցը կարեւոր է. “Սակայն եթե այդ հարցը կարեւոր է, անհասկանալի է, թե ինչո՞ւ է մեկ ամսով հետաձգվում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Այդ քաղաքական ուժերը կարող էին հենց վաղն էլ իրականացնել այդ գործողությունը: Եթե նրանք դա չեն անում, նշանակում է՝ հարցն այդքան էլ կարեւոր չէ”:

Հայրիկյանը հավելել է, որ եթե  ԱԺ ոչ կոալիցիոն 4 քաղաքական ուժերի ուզածը վարչապետի հրաժարականն է, ապա դա իրատեսական չէ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ