Bild.”Աբրահամի մարզիչը մենամարտի ժամանակ ամեն կերպ ոգեւորում է բռնցքամարտիկին”
Գերմանական Bild.de-ն անդրադարձել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգների աշխատանքին:
”Ուլլի Վեգները (71 տարեկան) իր խռպոտ ձայնով միապետի եւ շոումենի խառնուրդ է հիշեցնում: Այդ որակներով նա աշխատեց Սոեն Օտտկեի, Մարկուս բեյերի, Մարկո Հակի, Պաբլո Հեռնանեսի հետ եւ չեմպիոն դարձրեց Արթուր Աբրահամին: Ռաունդների միջեւ եղած դադարների ժամանակ Վեգները փորձում է ոգեւորել Աբրահամին.”Դե, իմ տղա, եղիր հնդկացի, ցույց տուր նրան:
Նրա զվարճալի ժեստերը եւ շարժումները դուր են գալիս անգամ այն միլիոնավոր ֆաներին, ովքեր մենամարտերին հետեւում են հեռուստացույցով: Ուլի Վեգներն իսկական պաշտամունք է նրանց համար: Չնայած տարիքին նա դեռ չի պատրաստվում դադարեցնել մարզչական աշխատանքը”,-գրում է կայքը:
Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կկայան մայիսի 3-ին Բեռլինում չեռնոգորցի Նիկոլա Սյեկլոցայի դեմ: