25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն հավատում է Ծառուկյանի ստորագրությանը

 Henaran.am-ը  ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձեց ճշտել, թե ինչպես է ՀՀԿ-ն վերաբերում  այն հրապարակումներին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրվելու է  նախագահական ընտրություններում եւ հաղթելու է:

“Նախ, մամուլում շրջանառվող ենթադրություններին լուրջ չեմ վերաբերում: Ավելին,  մեզ համար հիմք կարող է հանդիսանալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտոնական հայտարարությունը: Մնացած բոլոր կարծիքները, “հավաստի աղբյուրները” ոչինչ չեն նշանակում”,-ասաց Շարմազանովը:

Վերջինիս խոսքով, ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ՀՀԿ-ն եւ “Օրինաց երկիր”-ը ստորագրել են մի փաստաթուղթ, որի համաձայն 2013թ-ին պաշտպանելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանին:  Henaran.am-ի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն կոալիցիա չէ, եւ փաստաթուղթը ստորագրվել էր նախորդ կոալիցիայի ժամանակ` Շարմազանովն ասաց.

“Նախագահական ընտրությունների մասին այլ պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել: Էլի եմ կրկնում, փաստաթղթի տակ կա Ծառուկյանի ստորագրությունը, եւ մինչեւ նրա կողմից պաշտոնական հայտարարությունը, մնացած բոլոր խոսակցություններն անհիմն են”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ