Թարխանովը զգուշանում է Մովսիսյանի եւ Օզբիլիսի գործողություններից
Ռուսական ”Ուրալի” գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը РСпорт-ի հետ զրույցում խոսել է ”Սպարտակի” հետ առաջիկա հանդիպման մասին:
Նրա խոսքով, իր ֆուտբոլիստներին անհրաժեշտ է հանգստությունը եւ վստահություն:
”Գլխավորը` մեր ֆուտբոլիստները չվախենան խաղալուց եւ ստեղծագործելուց: Անհրաժեշտ է կենտրոնացած գործել նաեւ պաշտպանությունում: Մենք պետք է սահմանափակենք Արաս Օզբիլիսի, Խոսե Մանուել Խուրադոյի, Տինո Կոստայի, Դենիս Գլուշակովի եւ Յուրա Մովսիսյանի գործողությունները”,-նշել է Թարխանովը:
”Ուրալում” է հանդես գալիս հայ հարձակվող Էդգար Մանուչարյանը։ ”Ուրալ”-”Սպարտակ” հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին 20.30-ին: