08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում շատացել է աուտիզմով հիվանդ երեխաների թիվը/վիդեո/

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Այն ախտահարում է հիմանականում երեխաներին՝ անկախ սեռից, ազգությունից:

Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվել է երթ, ինչպես նաև համերգ նվիրված աուտիզմով հիվանդներին:

“2012 թվականին ստեղծվեց աուտիզմով հիվանդների հիմնադրամը Հայաստանում, որի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը”,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում՝ նշեց միջազգային կենտրոնի սոցիալական ինտեգրացման և հասարակայնացման բաժնի կորդինատոր Ռուզաննա Պողոսյանը:

Պողոսյանը նշեց նաև, որ Հայաստանում վերջին տարիներին ավելացել է աուտիզմով հիվանդ երեխաների թիվը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ