27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարկել խոպանչիների՞ն, թե՞ ոչ. իշխանությունը ցուփ-ցվանգի մեջ է

Տրանսֆերտները հարկելու նախաձեռնության վերաբերյալ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանի աղմկահարույց հայտարարության քննարկումները ցույց տվեցին թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։

Այս մասին իր Facebook-յան էջում նշում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: “Երեկվա բուռն քննարկումները այն լակմուսի թուղթն էին, որոնք ցույց տվեցին, թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։ 

  • Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով տրասնֆերտների հարկման հարցին նշել էր, որ այն սխալ մեկնաբանության հարց է, եւ այսպիսի բան չկա։
  • Երկրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վարկածով այդպիսի նախաձեռնություն կա, սակայն այն փոքր-ինչ աղավաղվել է։ Ամեն պարագայում որոշումը կկայացվի հանրային քննարկումների արդյունքում։
  • Ոլորտի հիմնական պատասխանատուն՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը Դավիթ Անանյանը նշել է, որ որեւէ նախագիծ դեռեւս չկա, սակայն կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար։

Հայտարարագիրն էլ ըստ Անանյանի պետք է լրացնի պետությունը քաղաքացու փոխարեն։

Մի քանի հարց 

  1. եթե հայտարարագրում լրացնելու եք որպես պետություն քաղաքացու եկամտի վերաբերյալ ձեր մոտ եղած տվյալները ինչների՞դ ա դա պետք այդ տեսքով, եթե ձեր մոտ եղածն եք մեջը գրելու
  1. եթե քաղաքացուց ուզելու եք իր իրական եկամուտը ու ինքն էլ չներկայացրեց- ինչ եք անելու՞ պատժելու՞ եք։
  1. Ի վերջո հարկային մարմնի ի՞նչին է պետք հայտարարագիրը, եթե ոչ հարկելու։
    4. Ի՞նչ տարբերություն ռեզիդենտ արտագնա աշխատանք կատարողն է հարկվելու թե իր ընտանիքը։

 

Հ.Գ. Տեսնենք այսօր կհնչի 4-րդ տարբերակը, թե կբավարարվենք 3 հակասական մեկնաբանություններով”։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ