27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյուղացիներն ու խոպանչիները կսպասեն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր է և կարող է դառնալ բավական արդյունավետ գործիք, սակայն այս պահին այդ համակարգի առանձին տարրերից խոսելը կամ դրա մասով առաջարկ ներկայացնելն առնվազն ժամանակավրեպ է: Եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ կարևոր է նաև ԾԱԽՍԵՐԻ հայտարարագրումը, այսինքն՝ քաղաքացին պետք է հարկեր վճարի փաստացի տնօրինվող եկամուտից, որը նաև կմոտիվացնի հայտարարագրվող ծախսեր կատարել, ընդ որում՝ մենք պետք է անենք առավելագույնն այնպիսի տնտեսություն ունենալու համար, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտները ձևավորվեն Հայաստանում արժանապատիվ աշխատանքի միջոցով, որից հետո, համոզված եմ, հայտարարագրման և հարկեր վճարելու մոտիվիցան կլինի բավական բարձր:

ՊԵԿ-ի կողմից այդ համակարգի շրջանակներում ներկայացվող առաջարկը տրանսֆերտների հարկման վերաբերյալ թերևս կարելի է քննարկել հեռավոր ապագայում: Առաջին փուլում հայտարարագրման ենթակա կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող եկամուտները: Նկատենք, որ հայտարարագրելն ամենևին նույնական չէ հարկելու հետ։

Ի դեպ, հայտարարագրվող եկամուտների հարկումը պետք է սկսել պետական պաշտոնյաններից և նրանց հայտարարագրված եկամուտներից․ գյուղացիները և խոպանչիները կսպասեն…

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ