23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քարոզչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում՝ ՀՀԿ-ն կգա, ՀՀԿ-ն ռևանշի է գալիս

«Ձեր մի քվեն որևէ մեկին տալով՝ դուք վճռում եք էս երեխեքի ճակատագիրը, ովքեր դեռ քվեարկելու իրավունք չունեն, բայց ովքեր հեղափոխությանը շատ ակտիվ մասնակցեցին: Հիմա մեր բոլորի ճակատագիրը ձեր ձեռքում է, բայց էս փուլի դրությամբ մենք մեր ստանձնած պարտավորությունները ձեր առաջ լիարժեք կատարել ենք։ Մենք կգանք և ձեզնից կխլենք մանդատ։ Մենք քաղաքական հեղափոխություն արել ենք, հիմա մեզ պետք է ձեր վստահության քվեն երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Բայց որոշողը դուք եք, իշխանությունը ձերն է»,- այսօր Մարտունի քաղաքի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը: Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում: Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին՝ մի կողմից, մյուս կողմից՝ չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիրքը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ոչ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից: Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապե՞տ եք, թե՞ ՔՊ քարոզիչ»,- ֆեյսբուքյան իր էջում այս կապակցությամբ գրել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար  Արմեն Աշոտյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին  տասնյակում ներկայացված Տիգրան Ուրիխանյանը  այդ կապակցությամբ ասել է, որ նման դրսևորումների նկատմամբ չեզոք վերաբերմունք ունի:

«Ամեն ոք տարբեր ձևաչափում կարող է արտահայտել յուրաքանչյուր միտք, հատկապես՝ այժմյան թվային, տեղեկատվական աշխարհում: Ֆորմատը՝ կապված կոռեկտության, նպատակահարմարության, նախասիրության հետ, յուրաքանչյուր գործիչ ընտրում է իր հայեցողությամբ: Քարոզչությո՞ւն է, թե՞ ոչ, թող  դա դատեն ընտրողները: Բայց էականն  այս է. նախընտրական շրջանում յուրաքանչյուր քաղաքական գործչի  կամ հավակնորդի խոսքը  պետք է  գնահատվի իրականացված աշխատանքի ծավալով: Ընտրությունների շրջանում իմ դիտարկումն այդպիսին է լինելու, իսկ մնացածի առումով լոյալ եմ: Ով՝ ինչպես հարմար է գտնում, թող արտահայտվի, և, վերջապես ԿԸՀ-ն ու Ընտրական օրենսգիրքը կոչված են հսկելու, թող իրենք պատասխանեն այդ հարցերին»:

Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ ասաց, թե քաղաքական հեղափոխության հետ կապված միտքն ինքը, երկու շաբաթ է՝ հայտնում է: «Քաղաքական հեղափոխությունը պետք է իջեցվի տնտեսություն, սոցիալական ոլորտ, մշակույթ: Եվ այդ միտքը քարոզչություն չեմ համարում: Ելույթի մյուս հատվածներում էլ, դե, վարչապետ է, զգուշացնում է: Ես էլ եմ ասում՝ տեր եղեք ձեր քվեին: Բայց եթե կոնտեքստի մեջ է ասել՝ իշմարով, դա այլ հարց է»,- նշեց Լևոն Շիրինյանը:

Փաշինյանի մարզային այցերը միանշանակ քարոզչություն համարեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:

«Քարոզչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում: Մայիսի 8-ից իրենք քարոզչության ու հակաքարոզչության մեջ են նախկին իշխանությունների նկատմամբ: Իրենց անգործությունը քողարկելու համար առավոտից երեկո խոսում են՝ ՀՀԿ-ն կգա, ՀՀԿ-ն ռևանշի է գալիս…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ