23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ողբերգական ավտովթարի պատճառով ՊՆ պաշտոնյաներ են ազատվել, նկատողություն՝ նախկին հրամանատարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ատոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի կապակցությամբ։

Նախարարի հրամանով՝ զինվորական ծառայությունից ազատվել է՝

1. 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.

3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.

4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.

Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:

1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.

Խիստ նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.

Նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.

«Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից», – Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին Սյունիքի մարզում զինվորական «ԿամԱԶ»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 4 ժամկետային զինծառայող։  

«ԿամԱԶ» ավտոմեքենայում եղել է 21 զինծառայող, որոնցից 19-ը՝ թափքում։ Վիրավոր 17 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանցից 8-ը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, բուժզննումը շարունակվում է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ